Այսօր ավտովթարներ են տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին և Գորիսում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 8, 2013 12:12

Այսօր, ժամը 11.29-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իսկ ժամը 11.50-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply