Ադրբեջանում նախագահական ընտրությունների հավանական թեկնածուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 11:47

Ադրբեջանի “Հանրապետական այլընտրանք” (REAL) հասարակական շարժումը հնարավոր է իր թեկնածուն առաջադրի Ադրբեջանում 2013թ. հոկտեմբերի 16-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում: Այս հարցը քննարկվել է Ադրբեջանում հունվարի 6-ին տեղի ունեցած խորհրդի նիստի ժամանակ:

Ինչպես նշում է “Contact” թերթը, հղում կատարելով “Turan” գործակալությանը, REAL-ի նախագահ Իլգար Մեմմեդովը հայտարարել է` եթե մեկ ամսվա ընթացքում այլ ընդդիմադիր ուժերից չստանա նախագահական ընտրություններին առնչվող իր նախաձեռնության վերաբերյալ պատասխան, ապա կառաջադրի իր թեկնածուին:

Դեռևս ամռանը REAL-ը հայտարարել էր, որ պատրաստ է չառաջադրել իր թեկնածուին և աջակցել ընդդիմության կողմից ներկայացված թեկնածուին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ձախողվել էր առաջատար ընդդիմադիր ուժերը միավորող “Հասարակական պալատ”-ի կողմից միասնական թեկնածուի առաջադրման գաղափարը:

REAL-ը ստեղծվել է 2008թ. վերջին: Սակայն ակտիվ քաղաքական գործունեությամբ կազմակերպությունը զբաղվում է 2011թ-ից: REAL-ի հայացքները արտահայտվում են հետևյալ բանաձևում` “REAL. հանրապետություն, հուսալիություն, մարդ, առաջընթաց”:

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply