Փոխհրաձգություն Բաքվում օլիգարխի զարմիկների միջև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 11:44

Ինչպես նշում է “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի  Բալախանը գյուղաքաղաքում հունվարի 6-ին ժամը 18:00-ին Ասադ Ալիևը, իր որդի Մուհամմեդը և իր եղբայրը`Սեիմուրը, կոնֆլիկտի արդյուքում կրակել են Էլչին Ալիևի ճակատին, Սադիգ Մուսաևի ոտքին, ինչպես նաև դանակի հարված են հասցրել Էլխան Բայրամզադեի սրտին: Է. Ալիևը և Է. Բայրամզադեն մահացել են: Ա. Ալիևը և Մ. Ալիևը ձերբակալվել են:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ փոխհրաձգության մասնակիցներ են եղել նաև Սադիգ Մուսաևը և Թահիր Մուսաևը:

Բաքվի Սաբունչիի շրջանային ոստիկանության բաժնից ստացված տեղեկության համաձայն` արյունալի բախման մասնակիցներ Սադիգ Մուսաևը և Թահիր Մուսաևը Առողջապահության նախարարության Դատաբժշկական փորձաքննության և պաթոլոգիական կազմախոսության միության գլխավոր տնօրեն Շաքիր Մուսաևի զարմիկներն են:

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply