Չիկագոյում վիճակախաղի հաղթողին թունավորել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 11:13

Չիկագոյում վիճակախաղի հաղթողին ցիանիդով թունավորել են: 46-ամյա Ուրուժ Խանն ամռանը  ակնթարթային վիճակախաղի տոմսով  1 մլն դոլար էր շահել: Նրան հունիսի 26-ին խորհրդանշական կտրոն էին հանձնել. հանդիսությանը ներկա էին կինն ու մի քանի ընկերներ:

Հաղթողը պատրաստվում էր գումարի մի մասով  պարտքերը  մարելու, իսկ մնացածով քիմմաքրման սեփական գործն ընդլայնելու մասին: Սակայն շահումից մեկ ամիս չէր անցել, որ տղամարդուն գտան մեռած: Սկզբում փորձաքննությունը հանգեց այն կարծիքին, որ, տղամարդը բնական մահով է մահացել, սակայն հարազատների պնդմամբ կրկնազննության արդյունքում պարզվեց, որ նրան թունավորել են ցիանիդով:

Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply