ԱՄՆ պահանջում է Թուրքիայից բացել միջանցք սիրիահայերի համար դեպի Հայաստան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 8, 2013 11:28

ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի կայքում ստորագրահավաք է կազմակերպվել հայ-թուրքական սահմանի բացման օգտին: Ստորագրահավաքի կազմակերպիչները պնդում են, որպեսզի Անկարան բացի Հայաստանի հետ սահմանը թեկուզ և Սիրիայից փախստականների համար:

Տեկստում մասնավորապես ասվում է, որ Սիրիայում հակամարտության հետևանքով արդեն 60հազար մարդ է զոհվել,500հազարը դարձել են փախստական, սակայն շատերը զրկված են երկիրը լքելու հնարավորությունից:

Սիրիայում ապրում են 200հազար էթնիկ հայեր, որոնց մեծ մասը ձգտում է տեղափոխվել Հայաստան, որտեղ նրանք անվտանգ կլինեն, կգտնեն աշխատանք և տուն, հնարավորություն կունենան երեխաներին ուղարկել դպրոց: Նշվում է, որ արդեն Սիրիայից հայ փախստականների համար մի դպրոց գործում է:

Սակայն Սիրիայից Հայաստան ճանապարհը անցնում է Թուրքիայի միջով, որը 1993թվականից փակել է Հայաստանի հետ սահմանը: Փատաթղթում կոչ էարվում պաշտոնական Անկարայինբացել Հայաստանի հետ սահմանը առանց նախապայմանների, թեկուզ Սիրիայից փախստականների համար:

Դիտվել է 1945 անգամ:
Print Friendly

Leave a Reply