Կաթոլիկ եկեղեցին Չավեսին իշխանությունից հրաժարվելու կոչ է արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 11:01

Վենեսուելայի կաթոլիկ եկեղեցին պաշտպանել է ընդդիմադիրների` նախագահական նոր ընտրություններ անցկացնելու  պահանջը:

Հոգևորականների դժգոհության պատճառը Չավեսի երդման արարողությանը չմասնակցելու և ժողովրդի առջև ելույթ չունենալու հավանականությունն է: Նման կերպ, ըստ հոգևորականների, Չավեսը խախտում է երկրի Սահմանադրությունը:

Չավեսի հարաբերությունները կաթոլիկ եկեղեցու հետ  հարթ չեն. Երկրում արդեն 7 տարի Վենեսուելայի բարեփոխված եկեղեցին է գործում, որի հոգևորականերին պարտադրված չէ կուսակրոնությունը , իսկ ամուսնալուծությունն ու համասեռականությունը մեղք չեն:

Ինքը` Չավեսը դեռևս բուժվում է Կուբայում: Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ նա վերակենդանացման բաժանմունքում է` ծանր վիճակով:

Սակայն Վենեսուելայի իշխանությունները վստահեցնում են, որ Չավեսի վիճակը նախորդ շաբաթվա համեմատ, ավելի կայուն է դարձել:

Դիտվել է 1313 անգամ:
Print Friendly

Leave a Reply