Սելիմի լեռնանցքը և հանրապետական նշանակության մի շարք ճանապարհներ փակ են

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 8, 2013 10:50

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Հունվարի 8-ին` ժամը 10.15-ի դրությամբ սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Թալին-Գյումրի, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Եղվարդ-Հարթավան ճանապարհները եւ Սելիմի լեռնանցքը:
Բքի, անբավարար տեսանելիության եւ առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի ավտոճանապարհները:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply