Ռիո դե Ժանեյրոյում զոհվել է Բելառուսի հյուպատոսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 8:06

Բելառուսի գլխավոր հյուպատոս Սերգեյ Գուրևսկին խեղդվել է  Բարրայի շրջանում գտնվող Ռեզերվայի լողափի մոտ: Լողալու ժամանակ նրան ծածկել է ալիքը. ուժեղ հոսանքի դեմ նա չի կարողացել պայքարել:  Լողափին հերթապահող փրկարարները ջրից հանել են խեղդվող տղամարդուն, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել վերջինիս կյանքը:

Ծովն այդ օրը Ռիո դե Ժանեյրոյի լողափերի համար հանգիստ է համարվել. ալիքի բարձրությունը չի գերազանցել մեկ մետրը:

Հիմա Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությունը զբաղված է Գուրևսկու մարմինը Մինսկ տեղափոխելով: “Կազինֆորմ” գործակալության տեղեկացման համաձայն, դիվանագետի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել էր հունվարի 4-ին ու նա  պատրաստվում էր տուն վերադառնալ:

Դիտվել է 1328 անգամ:
Print Friendly

Leave a Reply