Բերլուսկոնին պատրաստ է հրաժարվել վարչապետ դառնալուց` հանուն մեկ այլ պաշտոնի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 8, 2013 7:40
Բերլուսկոնին հայտարարել է, որ կհրաժարվի վարչապետի պաշտոնի համար առաջադրվելուց, եթե իր կուսակցությունը հաղթանակի փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
Նախկին վարչապետը հայտարարել է դրա մասին հատուկ մամլո-կոնֆերանսում, որի ընթացքում համաձայնություն էր ձեռքբերվել Բերլուսկոնիի “Ազատության ժողովուրդ” և “Հյուսիսի լիգա” կուսակցությունների միջև` նախընտրական նախնական համատեղ բլոկի ստեղծման շուրջ: Եթե այդ միացյալ կուսակցությունը փետրվարին հաղթանակի, ապա Բերլուսկոնին համաձայն է ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնել: Շատ քաղաքագետներ համոզված են, որ Բերլուսկոնին պատրաստ է վարչապետի պաշտոնից հրաժարվել “Հյուսիսի լիգա” կուսակցության համաձայնությունը ստանալու համար:






Facebook
Tweet This
Email This Post
