Արշալույս գյուղում մեքենաներ են բախվել`հինգ մարդ վնասվածքներ են ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 8, 2013 5:16

Հունվարի 7-ին, ժամը 21.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են “ՎԱԶ-2107” մակնիշի 33 տd 634 պետհամարանիշի և “Վոլվո” մակնիշի 33 do 399 պետհամարանիշի ավտոմեքենաները: Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` “Վոլվո” մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1990 թ. ծնված Վաչե Գուլաբյանը, “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1979 թ. ծնված Անդրանիկ Ավետիսյանը, ուղևորներ` 1964 թ. ծնված Ռուզաննա Մարգարյանը, 1999 թ. ծնված Գագիկ Մարգարյանը, 1984 թ. ծնված Սամվել Ոսկանյանը տեղափոխվել են Մեծամոր քաղաքի ԲԿ: Ըստ բժիշկների` Ռ. Մարգարյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուսներինը` միջին ծանրության:

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply