Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին փրկարարները օգնել են ուղևորներին, իսկ Մարալիկ֊Լանջիկ ավտոճանապարհին 19 մարդ տեղափոխվել են Մարալիկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 8, 2013 5:07

Հունվարի 8-ին, ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզ Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել են. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 00.04-ից մինչև ժամը 03.12-ը հրշեջ-փրկարարներն Արագած-Ալագյազ-Գեղարոտ ճանապարհահատվածներում ձյան արգելափակումից դուրս է բերել թվով 6 տրանսպորտային միջոց, որոնց 2 ուղևորներին հրշեջ-փրկարարները տեղափոխել են ծաղկահովիտի հրշեջ փրկարար ջոկատ:

Նույն օրը, ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ֊Լանջիկ ավտոճանապարհին ձնաբքի հետևանաքով ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. Անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնաց): Հրշեջ-փրկարարների օգնությամբ 19 մարդ տեղափոխվել են քաղաք Մարալիկ:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply