Խմբակային բռնաբարության նոր դեպք Դելիում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 7, 2013 23:14

Դելիի արվարձանում  ֆաբրիկայի 21-ամյա բանվորուհու սպանության ու հավանաբար, խմբակային  բռնաբարության զոհի ծնողները դստեր մարմինը հատնաբերել են հունվարի 5-ին, շաբաթ օրը:

Ծնողները մինչ այդ  ոստիկանությանը հայտնել էին դստեր անհետացման մասին հունվարի 4-ին, երբ աղջիկը տուն չէր վերադարձել: Սակայն, ոստիկանությունում հրաժարվել էին քայլեր ձեռնարկել որոնման ուղղությամբ` ենթադրելով, որ կինն ինչ որ մեկի հետ զբոսանքի է ելել: Ոստիկանությունը 7 ժամ անգործության է մատնվել, ինչի հետևանքով աշխատանքից հեռացվել են 4-ը, իսկ պետին այլ բաժին են տեղափոխել:

Կիրակի 2 կասկածյալները ձերբակալվել են: Երրորդը հետախուզման մեջ է: Hindustan Times –ի տվյալներով, նրանցից մեկը` Նարեշ Յադավան աշխատում էր  տուժածի հետ: Նրանք մտերիմներ էին: Նա խոստացել էր կնոջը ամուսնանալ, սակայն կինը իմանալով, որ թեկնածուն արդեն ամուսնացած է և սպառնացել էր ոստիկանություն բողոք ներկայացնել: Այնժամ Նարեշը որոշել է սպանել կնոջը,  կանչելով նրան շինհրապարակ, որտեղ նրանց են միացել նաև հանցակից ընկերները:

Դեպքի առիթով այժմ Նայֆում ևս ցույցեր են:

 

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply