«Արևելյան գործընկերություն» ծրագիրը հարևանությունից տանում է դեպի գործընկերություն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 18, 2009 18:01

EurasiaԱյսօր մեկնարկեց Եվրասիա հիմնադրամի և մի շարք հկ-ների նախաձեռնած «Հարևանությունից դեպի գործընկերություն» խորագրով միջոցառումների շարքը: Այն նվիրված է Հայաստանի մասնակցությանը Եվրոպական միության «Արևելյան գործընկերություն ծրագրին»:

Քննարկմանը մասնակից 10 կազմակերպությունների ներկայացուցիչներն «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ միասին բաժանվեցին երեք խմբերի` Հայ-թուրքական, Հայ-ադրբեջանական հարաբերություններ և Հարավային կովկաս` այս կոնտեքստում քննարկելու հակամարտությունների կարգավորումը:

Եվրասիա հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն ասում է, որ եթե ժողովրդավարությունը թերություն ունի, ապա այն վաղ թե ուշ պայթելու է. «Սա ունիկալ նախաձեռնություն է, քանի որ միավորում է մի շարք կազմակերպությունների` ձգտելով կոալիցիոն միջոցներով Հայաստան-Եվրոպա խնդիրների քննարկումը բարձրացնել նոր մակարդակի. մեզ համար կարևոր է տեղի քաղաքացիական հասարակության մոտեցումը տարածաշրջանում»:

Խմբակային քննարկումներից հետո մասնակիցները կամփոփեն քննարկման արդյունքները: Տեր-Գաբրիելյանի խոսքով` նմանատիպ նախագիծ է նախատեսվում իրականացնել Հայաստանի մարզերում:

Դիտվել է 1415 անգամ:
Print Friendly

Leave a Reply