Ճարպային սննդի օգտագործումը տղամարդկանց սպերմայի քանակությունը պակասեցնում է 40%-ով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 7, 2013 21:56

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ճարպերով հագեցած սննդի օգտագործումը ոչ միայն մեծացնում է սրտային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը, այլև տղամարդկանց մոտ պակասեցնում է սպերմայի քանակությունը:
Դանիացի հետազոտողները պարզել են, որ ճարպերով հագեցած սնունդ օգտագործող տղամարդկանց սպերմայի քանակությունը ավելի քիչ է քան այն տղամարդկանց մոտ, ովքեր քիչ են օգտագործում նմանատիպ սնունդ:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ արևմտյան երկրներում սպերմայի քանակությունը և որակը կիսով չափ ընկել են վերջին 60 տարվա ընթացում:
Նոր հետազոտության համար տվյալներ ստանալու համար գիտնականների խումբը 2008-2010թթ ընթացքում Կոպենհագենում հետազոտել է զինվորական զննություն անցնող 20 տարեկան 701 դանիացի տղամարդու:
Ավելացնենք, որ մեծ քանակությամբ ճարպեր պարունակվում է կարագի, վերամշակված մսի, տապակած ուտեստների և հիդրատացված յուղեր պարունակող այլ անառողջ ուտեստների մեջ: Չափից շատ ճարպեր պարունակող սննդի օգտագործումը բարձրացնում է արյան խոլեստերինը և դառնում սրտային հիվանդությունների պատճառ:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply