Կենդանաբանական այգու աշխատակիցները չեն կարողանում մոտենալ նորածին գորիլլային նրա հսկա մոր պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 7, 2013 20:49

Ուորկշիրի Թուիքրոս կենդանաբանական այգու աշխատակիցները մինչ այժմ չեն կարողանում մոտենալ Օզալա անունով գորիլլային նրա չորս օր առաջ ծնված ձագի սեռը որոշելու համար:
Սակայն, ամեն դեպքում, աշխատակիցները ուրախ են, որ անհետացման եզրին կանգնած գորիլաների տեսակին պատկանող Օզալան ինչպես հարկն է կերակրում և մաքրում է ձագին: Ըստ պաշտոնական տվյալների վայրի բնության մեջ կա ընդհամենը 100.000 արևմտյան դաշտավայրային գորիլլա:
Նեյլ Դորմանը՝ կենդանաբանական այգու պահպանողական ծրագրերի ղեկավարը, նշում է, որ գորիլլաները իրենց նորածին ձագերին անընդհատ իրենց մոտ են պահում, նույնիսկ ամիսներ անց, երբ ձագը արդեն որոշակի ինքնուրույնություն է ունենում, նրանք չեն թողնում, որ նա իրենցից հեռու գնա:

Գորիլլաների այս տեսակի անհետացումը սկսվեց, երբ կառավարությունը թույլատրեց որսորդների մուտքը նախկին անմատչելի համարվող տարածքներ, որոնց միջոցով էլ տարածվեց Ebola կոչվող մահացու վիրուսը: Այս վիրուսի պատճառով արևմտյան դաշտավայրային գորիլլաների թիվը նախկին պաշտպանության տակ գտնվող տարածքներում 15 տարվա ընթացքում կրճատվեց մեկ երրորդով:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply