Սաուդյան արաբացի 15-ամյա աղջիկը իրեն փակել է սենյակում մեծ գումարի դիմած 90-ամյա տղամարդու հետ ամուսնանալուց հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 7, 2013 19:12

90-ամյա Սաուդյան արաբացի տղամարդը իր 15-ամյա հարսնացուի ընտանիքին դատի է տվել այն բանից հետո, երբ աղջիկը հարսանեկան գիշերը փակվել էր սենյակում:
Սարսափած անչափահասը ամուսնական առաջին գիշերը փակել էր սենյակի դուռը, որպեսզի ամուսինը չկարողանա մտնել և երկու օր անց հետ էր գնացել ծնողների տուն:
Այժմ ծեր ամուսինը աղջկա ծնողներից հետ է պահանջում այն 10.767 ֆունտը (17.500 դոլար), որը նա վճարել էր աղջկա հետ օրինական կարգով ամուսնանալու համար:
15-ամյա աղջկա ծրագրված ամուսնությունը բողոքի ալիք էր առաջացրել Twitter-ի ակտիվիստների շրջանում, որոնք նմանատիպ դեպքերը որակել էին որպես երեխաների թրաֆիքինգ և անառակություն:
Ակտիվիստները նաև մեղադրել էին աղջկա ծնողներին անչափահասին առանց խղճմտանքի նրանից 75 տարով մեծ տղամարդու հետ ամուսնացնելու համար: Նրանք նաև կոչ են անում օրենքով ամուսնության մինիմում տարիք սահմանել 18 տարեկանը:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply