Նատանյահուի հակառակորդներին չի հաջողվում միավորվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 7, 2013 18:43
Իսրայելի կենտրոնական և ձախակողմյան երեք կուսակցություններին չի հաջողվել կազմել միացյալ բլոկ, որի իրականացման դեպքում հնարավոր կլիներ նվազեցնել վարչապետ Բենջամին Նատանյահուի կուսակցության վարկանիշը:
«Ցավոք մենք ընդհանուր համաձայնության չեկանք», -ասում է կենտրոնամետ Հատենուահ կուսակցության առաջնորդ Ցիփի Լիվնին:
Նախկին արտգործնախարար Լիվնին, ով իր պաշտոնավարման ժամանակ Պաղեստինի հետ վարել է խաղաղության բանակցություններ, հույս ունի, որ երեք կուսակցություններին կհաջողվի միավորվել:
Հարցումների համաձայն՝ Նատանյահույի աջակողմյան Լիկուդ կուսակցությունը՝ նախկին ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի ազգայնական Յիսրայել Բեյթենու խմբակցության հետ միասին, հեշտ հաղթանակ կտանի առաջիկա ընտրություններում:






Facebook
Tweet This
Email This Post
