Փրկարարները արգելափակումից հանել են 15 ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 7, 2013 18:39

Հունվարի 7-ին, ժամը 03.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում արգելափակվել է “Օպել” մակնիշի ավտոմեքենան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել “Ուրալ” մակնիշի ամենագնացը: Պարզվել է, որ ձնաբքի հետևանքով արգելափակվել են մոտ 15 ավտոմեքենա, որոնց 12 ուղևորներին հրշեջ-փրկարարները տեղափոխել են Ապարան քաղաք: Այնուհետև Ապարան քաղաք են քարշակել Վարդենիս գյուղի մոտ արգելափակված և խափանված “Ուազ” մակնիշի ավտոմեքենան` 6 ուղևորներով: ժամը 06.40-ի դրությամբ “Ապարան ՃՇՇ” ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ աշխատանքների արդյունքում բացվել են Ապարան-Քուչակ և Ապարան-Միրաք ավտոճանապարհները և արգելափակված ավտոմեքենաները շարունակել են իրենց ընթացքը:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply