Ձնաբքի պատճառով շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը, Ապարանի եւ Գյումրիի որոշ ճանապարհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 7, 2013 17:15Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Հունվարի 7-ին` ժամը 17.30-իդրությամբ, ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը, Ապարան-Արագած ճանապարհահատվածը, Արթիկ-Մանթաշ ճանապարհը, Երեւան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածը:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
Հայաստանի որոշ շրջաններում` Սպիտակում, Աշոցքում, Նաիրիում տեղում է ձյուն:






Facebook
Tweet This
Email This Post
