Հնդկաստանում հինգ հանցագործները կանգնեցին դատարանի առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 7, 2013 17:45

Հնդկաստանում այսօր սկսվել է վերջին տարիների ամենաաղմկոտ դատավարությունը: Դատարանի առջև են կանգնել 23-ամյա ուսանողուհուն դաժանաբար բռնաբարած և սպանած հինգ մեղադրյալներ: Վեցերորդ `17-ամյա անչափահասի գործը կքննեն անչափահասների դատարանում:

Նախորդ օրը հայտնի դարձավ մահացածի անունը`Ջիոտի Սինգխ Փանդի: Այն հայտնել է աղջկա հայրը բրիտանական պարբերականին տված հարցազրույցում: Նա համոզված է, որ հրապարակայնությունը մյուս կանանց վստահություն կներշնչի տղամարդկանց բռնությունների դեմ պայքարում:

Դեկտեմբերի 16 -ին հանցագործները հարձակվել էին ուսանողուհու վրա, դաժանաբար բռնաբարել և ծեծել նրան: Մի քանի օրից աղջիկը մահացել էր Սինգապուրի հիվանդանոցներից մեկում, որտեղ բժիշկները չէին կարողացել փրկել նրա կյանքը ծանր վնասվածքների պատճառով: Հնդկաստանում զանգվածային բողոքի ցույցեր տեղի ունեցան, որոնց հետևանքով առնվազն 20 մարդ զոհվեցին:
Մարդիկ բռնության մեղավորների համար մահապատիժ են պահանջում: Աղջկա մահվան բոլոր մեղավորների համար կախաղան է պահանջում նաև հայրը:

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply