Նոամ Չոմսկին մասնակցելու է Հրանտ Դինքին նվիրված միջոցառմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 7, 2013 17:13

Նշանավոր փիլիսոփա, լեզվաբան, ընդդիմադիր գրող Մասաչուսեթսի տեխնոլագիական ինստիտուտի պրոֆեսոր Նոամ Չոմսկին «2013 Հրանտ Դինք մարդու իրավունքներ և խոսքի ազատություն կոնֆերանսին» մասնակցելու համար Ստամբուլ է գնալու`որպես հրավիրյալ:
Ինչպես հաղորդում է «Ակոսը»` Բողազջը համալսարանի պատմության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների և սոցիոլագիայի ֆակուլտետների համատեղ կազմակերպած կոնֆերանսին հունվարի 18-ին Չոմսկին հանդես կգա «Թուրքիան և զարգացող աշխարհահամակարգը» թեմայով դասախոսությամբ, որը նվիրված է լինելու Հրանտ Դինքի հիշատակին:

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply