Բրյուսելում տեղի է ունենալու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ կլոր սեղան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2010 6:13

Այսօր Բրյուսելում` «Եվրոպական քաղաքականության կենտրոնում» (European Policy Centre), կայանալու է «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Լեռնային Ղարաբաղը և հակամարտության լուծման ուղիները. բեկում, թե անկում» խորագրով կլոր սեղան:

Գիատաժողովին Ադրբեջանից մասնակցելու է պատգամավոր Ասիմ Մոլլազադեն:

Ենթադրվում է, որ Հայաստանը ներկայացնելու է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Կմասնակցեն նաև Եվրոպական մարմիններում հայ ու ադրբեջանական ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և փորձագետներ:

Դիտվել է 1949 անգամ:
Print Friendly

Leave a Reply