Ստամբուլի օդանավակայանում 1,5 տոննա ոսկով ինքնաթիռ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 7, 2013 17:05

Աֆրիկյան մի երկրից դեպի Դուբայ ընթացող ինքնաթիռը, որը 1,5 տոննա ոսկի էր տեղափոխում, օրերս վայրէջք է կատարել Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում`լիցքավորման և անձնակազմի փոփոխության համար:

Մաքսային աշխատողները արձանագրել են, որ Airbus-A300 F ինքնաթռում, որը Դուբայ էր ընթանում, 1,5 տոննա ոսկե սալիկներ կան: Այդ պատճառով էլ ինքնաթիռը արդեն մի քանի օր է խիստ հսկողության տակ է առնվել հատուկ ջոկատի կողմից:

Ինչպես հայտնում է «Anadolu» գործակալությունը`համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո ինքնաթիռը կարող է շարունակել իր ճանապարհը:

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply