Ասադը մերժում է բանակցություններ վարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 7, 2013 16:52

Սիրիայի նախագահ Բաշաչ ալ-Ասադը կիրակի օրվա իր ելույթում մերժել է համագործակցել ընդդիմադիր ուժերի հետ:
Չնայած ակնկալվում էր, որ իր ելույթում Ասադը կներկայացնի խաղաղության նոր նախագիծ, նախագահը ոչ մի զիջումներ չառաջարկեց և նույնիսկ կոչ արեց սիրիացիներին միավորվել ազգը պաշտպանելու համար պատերազմելու շուրջ:
«Մենք չենք հրաժարվում քաղաքական երկխոսությունից….. սակայն ու՞մ հետ պետք է վարել երկխոսությունը»,-այսպես Ասադը իր հարցն է ուղղում Դամասկոսի Օպերայի շենքի մոտ հավաքված աջակիցներին:
«Արդյո՞ք մենք պետք է խոսենք արտասահմանի կողմից հավաքագրված խմբավորումների հետ, ովքեր հետևում են դրսի պատվերներին»:
Շատերի կարծիքով ելույթը պատասխան էր ՄԱԿ-ի միջնորդ Լախդար Բրահիմին, ով հանդիպումներ էր ունենում ամերիկացի և ռուս պաշտոնյաների հետ խաղաղության ծրագրի շուրջ:
ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Թուրքին և Արաբական պետությունների մեծամասնությունը դեմ են Ասադի ռեժիմին: Սիրիային զենքեր վաճառող Ռուսաստանը ասում է, որ աջակցում է իշխանափոխությունը, սակայն Ասադի հրաժարականը չպետք է լինի բանակցությունների նախապայման:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply