Հյուսիսային Իռլանդիայում շարունակվում են բռնությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 7, 2013 16:46

Հյուսիսային Իռլանդիայում շարունակվում են բռնությունները: Այն իր գագաթնակետին հասավ կիրակի օրը ՝ քաղաքական գործիչների և եկեղեցականների միջև տեղի ունեցած հանդիպումից հետո, որտեղ կողմերը բանակցում էին բրիտանական դրոշի վերաբերյալ բարձացած աղմուկը ճնշելու մասին:
Ավելի քան 100 լոյալիստներ հավաքվել էին դրսում և բողոքի ցույց էին անցկացնում՝ պաշտոնյաների վրա նետելով երկաթե պատնեշներ, քարեր և շշեր: Ցուցարարներին ճնշելու համար ոստիկանությունը օգտագործել է ջրային թնդանոթներ և մահակներ:
Քննարկումները, որոնք տեղի էին ունենում Բելֆաստի եկեղեցում, նպատակ ունեին վերջ տալու բռնություններին, սակայն Դեմոկրատական յունիոնիստների կուսակցության ներկայացուցիչ Ռոբին Նյութոնը նշել է, որ ցույցերի կազմակերպիչների ներգրավվածությունը չապահովելու դեպքում, դժվար թե իրենք կարողանան կանխել խռովությունները:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply