Բրեդ Պիտի և Անջելինա Ջոլիի երեխաները ոստիկանություն են կանչել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 7, 2013 13:26
Երեկ Բրեդ Պիտի և Անջելինա Ջոլիի հոլիվուդյան խաղաղ երեկոն խանգարվեց մի քանի ոստիկանական մեքենաների և մի ուղղաթիռի հայտնվելու պատճառով: Իրավապահներին դուռը բացել էր բազմաթիվ երեխաների զարմացած դայակը, որը հավատացրել է ոստիկաններին, թե իրենց տանը ամեն ինչ կարգին է և անհրաժեշտություն չկա խառնվել իրենց կյանքին:
Հետագայում պարզվել է, որ աստղային զույգի երեխաներից մեկն է կանչել ոստիկաններին`պատահաբար սեղմելով տագնապի կոճակը, հաղորդում է “Ведомости” թերթը:
Դերասաններ Բրեդ Պիտն ու Անջելինա Ջոլին արդեն մի քանի տարի միասին են ապրում և դաստիարակում են վեց երեխա`երեք հարազատ և երեք որդեգրած: Ամենաավագ`Մեդոկսը այժմ 11 տարեկան է, իսկ ամենափոքր զույգը`Նոկս Լեոնն ու Վիվեն Մարշելինը չորս տարեկան են:
Թղթակիցները մի քանի անգամ հայտարարել են, որ սիրահարված զույգը վերջապես ամուսնացել է, բայց դերասանների ներկայացուցիչները հերքել են այդ ռոմանտիկ հաղորդումը: Վերջին “հարսանեկան նորությունը” 2013թ. հունվարի երկուսին էր:






Facebook
Tweet This
Email This Post
