Եգիպտոսի նախագահի Իսրայելի մասին աղմկահարույց մեկնաբանությունները հայտնվել են ցանցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 7, 2013 13:23

Եգիպտոսի գործող նախագահ Մուհամեդ Մուրսիի աղմկահարույց հարցազրույցը հայտնվել է համացանցում: Խոսքը երկու  տեսագրությունների  մասին է , որոնք  կատարվել են 2010 թ.: Այն ժամանակ Մուրսին դեռ երկրի ղեկավար չէր, բայց դրանից նրա մեկնաբանությունների հետաքրքրությունը չի  պակասում

Մուրսին ծայրահեղ բացասական է արտահայտվում  Իսրայելի և հրեաների մասին: Նա ասում է, որ Թել-Ավիվի և Պաղեստինի ազգային ադմւնիստրացիայի միջև ընթացող բանակցությունները ժամանակի կորուստ են: Պաղեստինը ազատագրելու միակ ճանապարհը  հակամարտության սատարումն է  և դրան պետք է մասնակցեն   բոլոր մահմեդականները:

Մուրսին հայտարարել է նաև, որ ինքը երբևէ չի ճանաչի  Իսրայելը և հակամարտությունը  երկու պետություն ստեղծելու միջոցով լուծել  չի հաջողվելու:

Պետք է նկատել, որ Եգիպտոսի նախագահ դառնալուց հետո, Մուրսի բազմիցս ասել է, որ ինքը Կահիրեի և Թել-Ավիվի միջև խաղաղ համաձայնությունների ջատագով է: Իսրայելի վերաբերմունքը այդ տեսանյութի կապակցությամբ դեռ հնչել, հաղորդում է  “Россия 24“-ը:

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply