Ուժեղ բքի պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Ապարանի եւ Գյումրիի որոշ ճանապարհներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 7, 2013 12:30

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.

Հունվարի 7-ին` ժամը 10.30-իդրությամբ, ՀայաստանիՀանրապետության գրեթե ողջ տարածքում` Ապարանում, Արագածում, Ախուրյանում, Թալինում, Վայքում, Լոռիում, Արթիկում, Մարալիկում, Աշոցքում, Սպիտակում, Դիլիջանում, Տաշիրում, Գավառում, Մարտունիում, Սեւանում, Հրազդանում, Կոտայքում, Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն:

Ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով Մարտունու եւ Եղեգնաձորի կողմից փակ են Սելիմի լեռնանցքը, Ապարան-Ալագյազ ճանապարհի Քուչակ-Ծաղկահովիտ հատվածը, Երեւան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին շուրջօրյա իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply