Տավուշի եւ Ճամբարակի ավտոճանապարհներին նկատվում է ամպամածություն, Ապարանում եւ Ալագյազում` բուք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 6, 2013 16:22

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է.

Հունվարի 6-ին` ժամը 10.30-ի դրությամբ,  Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններում` Ապարանում, Ալագյազում, Հրազդանում, Իջեւանում, Դիլիջանում, Սեւանում տեղում է ձյուն: Տավուշի եւ Ճամբարակի ավտոճանապարհներին նկատվում է ամպամածություն, Ապարանում եւ Ալագյազում` բուք:
Սելիմի լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է, սակայն տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply