Ադրիանո Չելենտանոն նշում է իր 75-ամյակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 6, 2013 12:46

Իտալացի լեգենդար երգիչն այսօր նշում է իր 75-ամյա հոբելյանը:

Նախօրեին երկրպագուներին փոքրիկ անակնկալ է մատուցել իր ինտերնետ բլոգում տեղադրելով  նախկինում երբեք չհրապարակված կինոփորձի կադրեր. խոսքը Ջուզեպե դե Սանտիսի “Նրանք գնում էին Արևելք” ֆիլմի մասին է, նկարահանված 1965-ին:Չնայած դերասանը հաստատվել է այդ դերում, սակայն նա չի նկարահանվել, քանի որ չի ցանկացել իր կնոջից` Կլաուդիա Մորիից  հեռու գտնվել: Նրանք  նոր էին ամուսնացել, 1964-ին: Զույգը մինչ օրս ապրում է հաշտ ու համերաշխ, ունի երեք  երեխա Ռոզիտան, Ջակոմոն, Ռոզալինդան:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply