Արդյո՞ք Մարսի վրա ծաղիկներ կան. NASA –ի հրապարակած լուսանկարներից երևում է, որ դա հնարավոր է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 5, 2013 22:42
NASA-ի տիեզերական սարքը Մարսի վրա նկարել է ծաղիկի ծիլերի նմանվող գոյացություններ:
NASA-ի տիեզերական սարքի լուսանկարում պատկերված ասպես կոչված «Մարսի ծաղիկը» թվում է թե ծաղկում է կարմիր մոլորակի վրա:
NASA-ի մամլո խոսնակ Գայ Վեբսթերը Daily News-ին հայտնել է, որ իր կարծիքով ինչ-որ մեկը փոխաբերական իմաստով է այդ նկարում պատկերված առարկային «ծաղիկ» անվանել, սակայն դա չի նշանակում, որ Մարսի վրա ծաղիկ է աճում:
Անցած տարի հոկտեմբերին Մարսի նմանատիպ լուսանկար էր հրապարակվել և պարզվել էր, որ նրանում պատկերված առարկան ոչ այլ ինչ է, քան NASA-ի Curiosity սարքից ընկած պլաստմասի կտոր:







Facebook
Tweet This
Email This Post
