Չինացի անշարժ գույքի մագնատը շաբաթական վեց օր ավլում է փողոցները իր երեխաներին ծանր աշխատանքի արժեքը սովորեցնելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2013 21:41

Չինացի անշարժ գույքի շուկայի մագնատը ավլում է փողոցները, որպեսզի իր երեխաներին ցույց տա ծանր աշխատանքի առաքինությունները:

53 տարեկան Յու Յուժեն 17 բնակարանների սեփականատեր է և հարստացել է չինական անշարժ գույքի մեծ բումի տարիներին:

Սակայն իր հարստությամբ իրեն երես տալու, իր օրերը սպա սրահներում և գնումներ կատարելով անց կացնելու փոխարեն՝  նա առավոտյան արթնանում է ժամը 6-ին և սկսում ավլել և դատարկ շշեր հավաքել Չինաստանի Վուհան քաղաքի երկու մղոն երկարություն ունեցող կենտրոնական բանուկ փողոցներից մեկը:

Յուն նշում է, որ ցանկանում է իր աղջկա և տղայի համար օրինակ ծառայել, այլ ոչ թե ամբողջ օրը տոնակատարությունների մեջ լինել և մսխել իր հարստությունը:

Նա չի ցանկանում, որ իր երեխաները այնպիսի տպավորություն ունենան, որ հարուստ սեփականատիրուհի լինելը և այդ սեփականությունից ստացված շահույթով ապրելը, կյանքի հեշտ ուղի է. դա նրանց հաստատ կվնասի հետագայում:

Ըստ չինական թերթի տվյալների նրա երկու երեխաներն էլ վարձու աշխատողներ են՝ տղան աշխատում  է որպես վարորդ և ամսական ստանում է 200 ֆունտ, իսկ աղջիկը՝ 300 ֆունտ:

Յուն ամսական ստանում է 130 ֆունտ աշխատավարձ:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply