Ճապոնիայում հսկա ձուկը վաճառվել է 1,38 մլն եվրոյով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2013 21:26

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունեցել ձկան ամենախոշոր աճուրդը, որի ժամանակ գրանցվել է 2013 թվականի առաջին ռեկորդը: 222 կգ քաշ ունեցող ձուկը, որին որսացել էին Ճապոնիայի հյուսիսում գտնվող Օմա գետից, 1,38 մլն եվրոյով գնել է հայտնի սուշի ռեստորանների ցանցի սեփականատեր Կիյոշի Կումրան:
Անցած տարի նման աճուրդի ժամանակ Կումրան նույնպես ռեկորդային գին էր վճարել ձկան համար: Նրա խոսքերով`ամենակարևորը հաճախորդներին գոհացնելն է:

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply