Մանկական ուրախ միջոցառումներ` Ազատության հրապարակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 5, 2013 21:21
Մայրաքաղաքում շարունակվում են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ամանորյա տոնական միջոցառումները: Այդ համատեքստում, 2013 թվականի հունվարի 3-ից, Ազատության հրապարակում ընթանում են նաև մանուկների համար կազմակերպված ուրախ համերգային ծրագրեր, որոնց մասնակցում են Մանկական Եվրատեսիլ մրցույթի հայ մասնակիցները, երգի ու պարի մանկապատանեկան համույթներ, թատրոն-ստուդիաներ, ճանաչված խմբեր, ինչպես նաև մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսներ:
Այս օրերին նախատեսված են նաև մանկական ներկայացումներ ու զվարճալի շոու ծրագրեր, իսկ Կարապի լճի բացօթյա սահադաշտում նաև ցուցադրական ելույթներ`պատանի գեղասահորդների մասնակցությամբ:
Ի դեպ, հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, ժամը 20:00-ից մինչև 22:00 Ազատության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ ազգագրական երգի և պարի համույթների մասնակցությամբ:
Ամանորյա տոնական միջոցառումների շարքը կեզրափակվի հունվարի 13-ին, Ազատության հրապարակում կազմակերպված համերգային ծրագրով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
