Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան ճրագալույցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 5, 2013 19:29

Այսօր` հունվարի 5-ի երեկոյան, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան ճրագալույցը:

Եկեղեցիներում  ճրագալույցի Սուրբ պատարագ է մատուցվում, վառում են մոմեր, որոնք մարդիկ տուն են տանում: Վառված մոմերը խորհրդանշում են աստվածային լույսն ու եկեղեցու օրհնությունը: Ճրագներ վառելը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին ցույց տվեց նորածին Հիսուսի մոտ տանող ուղին:

Քանի որ եկեղեցական տոնը սկսվում է ժամը 17.00-ին` երեկոյան պատարագից հետո, Սուրբ Ծնունդը եւ Աստվածային հայտնությունը Հայաստանում սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան եւ շարունակում հունվարի 6-ին: Իսկ հունվարի 7-ին  հանգուցյալների հիշատակության օրն է:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply