Արդյո՞ք սա Galaxy S4-ն է. նոր հեռախոսի նկարները շրջանառվում են համացանցում,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2013 16:31

Ըստ ինտերնետային կայքերից մեկի ինտերնետում հայտնվել է մեծ ճանաչում ստացած Samsung –ի Galaxy S շարքի նոր հեռախոսի նկարները:
Sammobile-ի կողմից հրապարակված նկարում կարել է նկատել, որ սարքը ունի նոր դիզայն՝ առանց որևէ կոճակի և 5 դույմ տրամաչափով էկրան:
Սարքը ունի նաև քառամիջուկ միկրոպրոցեսոր և 13 մեգապիքսել հզորությամբ ֆոտոխցիկ:
SamMobile-ից հայտնում են, որ Samsung-ից ստացված նոր նկարները հավանաբար պատկանում են Galaxy S սերիայի հաջորդ մոդելին՝ Galaxy S 4-ին:
Կայքը նաև հայտնում է, որ իրենք համոզված չեն որ դա Galaxy S IV-ն է, սակայն այն հրաշալի տեսք ունի և լուրի ճիշտ լինելու հավանականությունը մեծ է:
Լուրեր պտտվում նաև, որ նոր հեռախոսի էկրանը պատրաստված է լինելու հատուկ տեխնոլոգիայով, որի շնորհիվ այն գրեթե չջարդվող կլինի:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply