Մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Տաշիրում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 5, 2013 16:24

Հունվարի 3-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Անուշ Գասպարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և գիտակցության չգալով՝ մահացել:
Կատարվում է քննություն:

Հունվարի 3-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 9 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1978 թ. ծնված Գոհար Դումիկյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply