Հարուստ հնդիկը 14.000 ֆունտ է ծախսել ոսկյա վերնաշապիկ կարելու համար, որպեսզի շլացնի կանանց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 5, 2013 16:18
Հաճախ կարելի է լսել, որ փողով սեր չես գնի: Սա փորձեք բացատրել հնդկացի տղամարդուն, որը 14.000 ֆունտ է ծախսել ոսկյա վերնաշապիկ կարելու համար՝ հուսալով գրավել կանանց ուշադրությունը:
Պիմպրի- Չինչուադի բնակիչ, 32 ամյա վաշխառու Դատտա Ֆյուջը 15 ոսկերչից բաղկացած թիմին հանձնարարել է իր համար կարել ոսկյա վերնաշապիկ, որը ճիշտ ժամանակին ավարտին հասցնելու համար ոսկերիչները ստիպված են եղել աշխատել օրը 16 ժամ:
Ֆյուջը հնդկական Pune Mirror թերթին հայտնել է, որ գիտակցում է, որ աշխարհի ամենագրավիչ տղամարդը չէ, սակայն համոզված է, որ բոլոր կանայք պարզապես կկուրանան նրա վերնաշապիկի տեսքից:
Նա համոզված է, որ այդ վերնաշապիկը նրան հայտնի կդարձնի «Պիմպրիի ոսկե մարդ» անունով:
Աչքի ընկնող վերնաշապիկը կարված է սպիտակ թավիշից, և ամրացվում է վեց Swarovski բյուրեղներից կազմված կոճակներով, այս ամենին լրացնում է նույնպես ոսկուց պատրաստված բարդ գոտին:






Facebook
Tweet This
Email This Post
