«Ոչ ոք մեզ չի օգնել մեկ ժամ շարունակ». հնդկուհու բռնաբարության վկա նրա ընկերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2013 16:12

Դեկտեմբերի 16-ին Նյու Դելիի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած բռնաբարությունից և ծեծից հետո 23-ամյա աղջիկը մահացել է, իսկ նրա ընկերը, ով այդ պահին իր հետ էր, դաժանաբար ծեծվել է և աղջկա հետ միասին դուրս նետվել ավտոբուսից:

Անցորդներից ոչ ոք գրեթե մեկ ժամ շարունակ օգնություն չի եկել ավտոբուսից մայթ նետած, բռնաբարված, արյունոտ և կիսամերկ աղջկան և իր ընկերոջը:
Zee News-ին տված իր հարցազրույցում, աղջկա ընկերը ասել է, որ իրեն խփել են մետաղյա ձողերով, որից հետո նա ուշագնաց է եղել:
Զույգերին ավտոբուսից նետելուց հետո նրանք 45 րոպե պառկել են փողոցում՝ մինչև ոստիկանության ժամանումը: Այնուհետև ոստիկանները երկար ժամանակ որոշում էին որտեղ կարելի է տուժվածներին տեղափոխել:
«Մենք ոստիկանությանը  խնդրում էինք մեզ հագուստ տալ, սակայն նրանք զբաղված էին վիճելով, թե որտեղ կարելի է մեզ տեղափոխել»,-ասում է նա:
Ոստիկանության խոսնակը Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ ոստիկանության առաջին մեքենան պատահարի վայր է ժամանել կանչից չորս րոպե հետո և զույգին հիվանդանոց է հասցրել 24 րոպեում:
Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply