Իրանը չի պատասխանել ԵՄ-ի միջուկային ծրագրի մասին բանակցություններ վարելու առաջարկին

Օրվա լուր | | January 5, 2013 16:07

Եվրոպական Միությունը Իրանին առաջարկել է շարունակել երկրի միջուկային ծրագրի մասին բանակցությունները, սակայն Իրանը դեռևս չի տվել վերջնական պատասխան:
Համաձայն Իրանի՝ նա համաձայնել է մասնակցել ԵՄ-ի կողմից առաջադրված վեց երկրների հետ բանակցություններին, սակայն ԵՄ-ի խոսնակը պդնում է, որ Թեհրանը դեռևս չի պատասխանել դեկտեմբերի 31-ի իրենց առաջարկին:
«Մենք առաջարկել ենք բանակցությունների վարման ժամկետը և վայրը, և մինչ այժմ սպասում ենք Իրանի արձագանքին»,-ասում է ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայքլ Մաննը:
Բանակցությունների մեջ ներգրավված երկրները ցանկանում են հսկողություն ծավալել Իրանի ուրանի հարստացման աշխատանքների վրա, որը ըստ Իրանի՝ ծառայում է խաղաղ նպատակների:

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply