Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովի հաջող մրցելույթը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 5, 2013 14:22
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 8 հնարավորից վաստակեց 6 միավոր և 126 մասնակիցների պայքարում հայտնվեց 1-9-րդ տեղերը բաժանողների թվում: Լրացուցիչ ցուցանիշներով Կասպարովին շնորհվեց երրորդ մրցանակը:
Հաջող հանդես եկավ պատանի շախմատիստ Սպարտակ Գրիգորյանը (Գերմանիա), որը հաղթողներից ետ մնաց մեկ միավորով:
Առաջին մրցանակը ստացավ գրոսմայստեր Ալեքսանդր Զուբարևը (Ուկրաինա):






Facebook
Tweet This
Email This Post
