Հրանտ Մելքումյանը` 3-րդ մրցանակակիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 5, 2013 14:17
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշրում 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և 133 մասնակիցների մրցակցությունում բաժանեց 2-8-րդ տեղերը` գրոսմայստերներ Բարթելի (Լեհաստան), Բաուերի (Ֆրանսիա), Շիրովի (Լատվիա), Բինդրիչի (Գերմանիա), Պելետիեի (Շվեյցարիա) և Կուրնոսովի (Ռուսաստան) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Մելքումյանին շնորհվեց երրորդ մրցանակը: Հայ շախմատիստը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Վայդայից (Ռումինիա):






Facebook
Tweet This
Email This Post
