Ալլահշուքյուր Փաշազադեն շնորհավորել է համայն Վրաստանի պատրիարքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2013 14:10

Հունվարի 4-ին համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը դարձավ 80 տարեկան: Ինչպես տեղեկացնում է “Haqqin” թերթը, հղում կատաելով “ԱՊԱ”-ի վրացական գործակալությանը, Իլյա Երկրորդի պատվին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի են ունեցել մի շարք միջոցառումները, իսկ երեկոյան հոգևոր առաջնորդի ծննդյան առթիվ կազմակերպվել է համերգ:

Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի ծննդյան միջոցառմանը մասնակցել են վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին և այլ պաշտոնական անձիք:

Համերգին ներկա է եղել նաև ադրբեջանական պատվիրակությունը`Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավորությամբ: Նշվում է, որ վերջինս պատրիարք Իլյա Երկրորդին շնորհել է Շեյխ-ուլ-Իսլամի շքանշան:

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply