Մեքսիկական քաղաքում բոլոր ոստիկանները հեռացել են պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2013 9:12

Մեքսիկայի Մարկոս-Կաստելյանոս քաղաքի ոստիկանության աշխատակիցները լրիվ կազմով ազատվել են աշխատանքից: Նշվում է, որ նման արարքի պատճառ է  հանդիսացել  ոստիկանների` սեփական կյանքի հանդեպ վախը: 2012-ին ոստիկանության աշխատակիցների վրա մի շարք հարձակումներ են կատարվել, 4-ը նրանցից սպանվել է, մեկը` առևանգվել, 5-ն էլ վիրավորվել:

Նշվում է, որ 2012-ին նման քայլ են կատարել նաև Հալիսկո նահանգի Այոթլան քաղաքի ոստիկանները. Այն ժամանակ աշխատանքը թողեց  67 բնակավայրերից 32 ոստիկան: 2012-ի ամռանը Չիուաուա նահանգի Սան Ֆրանսիսկո դե Կոնչոս քաղաքում նմանատիպ քայլ արեցին գրեթե բոլոր ոստիկանները:

Մեքսկան կազմակերպված հանցագործության բարձր ցուցանիշ ունեցող պետություն է, ինչն առաջին հերթին կապված է թմրաշրջանառության հետ: Երբ երկրի նախագահ  Ֆելիպե Կալդերոնը 2006-ին հայտարարեց, որ ոստիկանության առաջնահերթ խնդիրը դրա դեմ պայքարն է, երկրում ավելի քան 50 հազար մարդ սպանվեց:

Դիտվել է 1350 անգամ:
Print Friendly

Leave a Reply