Հնդկաստանում 600 կիթառահար նվագել է “Imagine” -ն ի հիշատակ բռնաբարության զոհի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2013 8:59

Ջարջիլինգ քաղաքում շուրջ 600 կիթառահար է հավաքվել ու նվագել Ջոն Լենոնի”Imagine” –ը խմբակային բռնաբարության զոհի հիշատակին:

Կազմակերպիչներից մեկն ասել է, որ նման կերպ ցանկացել են կիսել աղջկա հարազատների վիշտն ու երկրին “հույս ու խաղաղություն” բերել: Իսկ երգի ընտրությունը բացատրել է նրանով, որ Լենոնի հատկապես այդ երգը շատ “ոգեշնչող” է:

Ներկայում   23-ամյա ուսանողու բռնաբարության մասնակիցներից 5-ի դատաքննությունն է սկսվել հունվարի 3-ին, 6-րդի` ենթադրաբար անչափահաս մեղադրյալի գործն առանձին է քննվում: Իսկ մինչ այդ, Դելլիի  Սաքետ շրջանի 2500 փաստաբանները հրաժարվել էին պաշտպանել հանցագործներին:

 

Դիտվել է 1530 անգամ:
Print Friendly

Leave a Reply