Նաոմի Քեմբլը վնասվածք է ստացել Փարիզում կողոպուտի ենթարկվելուց հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2013 1:58

Նաոմի Քեմբլը Փարիզում կողոպուտի ենթարկվելուց հետո վնասել է ոտքը: Նրա վրա հարձակվել են, երբ Նաոմին փորձում էր մեքենա նստել, որից հետո նրա ոտքի մկանը կտրվել է:
Նաոմին կարծում է, որ հարձակվողը անընդհատ հետևել է իրեն և սպասել է, մինչև նա մենակ մնա: Այնուհետև, երբ Նաոմին փորձել է մեքենա նստել հարձակվել է նրա վրա և կողոպտել:
Անմիջապես դեպքից հետո մասնավոր ինքնաթիռով ժամանել է 42 ամյա գեղեցկուհու ընկերը՝ Վլադիմիր Դորոնինը և նրան տեղափոխել Կոլորադոյի օրթոպեդիկ կենտրոն: Միլիարդերը նման միջադեպերից խուսափելու համար մեծացրել է իր ընկերուհու թիկնապահների կազմը:

Կողոպուտը տեղի է ունեցել ավելի քան մեկ ամիս առաջ, սակայն Ֆրանսիայի ոստիկանությունը նրան խնդրել էր այդ մասին հրապարակավ չխոսել, քանի որ իրենք միջոցներ էին ձեռնարկում մեղավորին գտնելու համար:

 

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply