Աֆղանստանում հայտնաբերված հրեական ձեռագրերի պահոցը վկայում է 1000 տարի առաջ այդ տարածքում հրեական համայնքի գոյության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2013 1:46

Աֆղանստանի քարանձավներում հայտնաբերված ձեռագրերը վկայում են, որ հրեաները 1000 տարի առաջ խաղաղ կյանք են վարել մահմեդական երկրում:
Հրեական փաստաթղթերի պահոցը հայտնաբերվել է երկրի հյուսիս արևելյան շրջաններում, որը համարվում է թալիբանների հենակետը:
Աստվածաշնչյան մեջբերումներ, անձնական գրառումներ և ֆինանսական տվյալներ պարունակող փաստաթղթերը մասնավոր կոլեկցիոներներից գնվել և հրապարակվել են Իսրայելի ազգային գրադարանի կողմից:
Փաստաթղթերը պատմաբաններին մանրամասն ինֆորմացիա են տվել հին Պարսկաստանում հրեական համայնքի կյանքի վերաբերյալ:
Ձեռագրերը գրված են հրեերեն, արամերեն, հրեաարաբերեն և հրեապարսկերեն լեզուներով:
Հագգաի Բեն-Շամմաին՝ Ազգային գրադարանի տնօրենը հյատնեց, որ ձեռագրերում հիշատակված են հրեական անուններ, ինչպես նաև Եվրոպան արևելքին կապող «Մետաքսի ճանապարհին» նրանց ունեցած առևտրական գործունեության մասին:
Գրադարանը հրաժարվում է հայտնել, թե որքան է վճարել ձեռագրերի համար՝ հուսալով ավելի բարձր գին ստանալ դրանց հետագա վաճառքից:

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply