Չինաստանի հիվանդանոցներից մեկը սենյակներ է պատրաստել այն զույգերի համար, ովքեր ցանկանում են երեխա ունենալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 4, 2013 21:27

Շղարշե վարագույրներով պատված կլոր մահճակալով, վարդագույն դեկորով և թույլ լուսավորությամբ սենյակը հիշեցնում է սիրահար զույգերի համար նախատեսված հյուրանոցային համար:

Այս սենյակը իրականում գտնվում է Չինաստանի հիվանդանոցներից մեկում և նախատեսված է այն զույգերի համար, ովքեր ցանկանում են երեխա ունենալ:

Չինաստանի Հուբեյ նահանգի հիվանդանոցից հայտնեցին, որ սենյակը նպատակ ունի խրախուսել հղիությունը՝ այցելուների մոտ կիրք արթնացնելով:

Սենյակում կա նաև հարմարավետ բազմոց և հարթ էկրանով հեռուստացույց, որով զույգերը կարող են դիտել էրոտիկ ֆիլմեր:

Այս բոլոր հարմարություններից օգտվելու համար զույգերը յուրաքանչյուր գիշերվա համար պետք է վճարեն 880 յուան կամ 88 ֆունտ:

Դիտվել է 1497 անգամ:
Print Friendly

Leave a Reply