Բռնաբարության դեմ ցույցերը տարածվել են նաև Նեպալում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 4, 2013 20:59

Հնդիկ ուսանողուհու բռնաբարությունից հետո բռնկված զանգվածային բողոքի ցույցերը այժմ տարածվել են նաև Հնդկաստանի հարևան Նեպալ, որտեղ հարյուրավոր ցուցարարներ նախորդ շաբաթվանից ի վեր շրջապատել են վարչապետի նստավայրը: Նրանց զայրացրել է, երբ պետական պաշտոնյաներից մեկը բռնաբարել է մի օրիորդի: Սա բազմաթիվ դեպքերից լոկ մեկն է, և հասարակությունը պահանջում է կառավարությանը ուշադրություն դարձնել խնդրին:

Օրիորդը ասում է, որ իրեն կողոպտել և բռնապարել են իմիգրացիոն ծառայության աշխատակիցները Կատմանդուի միջազգային օդանավակայանում: Որպես փոխհատուցում, կառավարությունը նրան տվել է 1700 դոլլար, սակայն նա պնդում է, որ գումարը 700 դոլլարով քիչ է կորցրած գումարից:

Համաձայն կազմակերպիչների՝ հունվարի 1-ին ցուցարարների թիվը հասնում էր 800-ի: Ձերբակալություններից հետո մասնակիցների քանակը նվազել է:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply