Պուտինը Դեպարդյեին շնորհում է ռուսական անձնագիր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 4, 2013 19:32

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով մտադրված էր հարկերի մասին նոր օրենքի պատճառով լքել Ֆրանսիան, ասել է, որ ուրախ է ստանալ ռուսական անձնագիր:
Հինգշաբթի նախագահ Պուտինը ստորագրեց դերասանին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիր: Այն թույլ կտա Դեպարդյեին ֆրանսիական 75%-ոց հարկերի փոխարեն վճարել ընդամենը 13 % հարկեր Ռուսաստանում:
Չնայած Ֆրանսիայի գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել սոցիալիստ կառավարության կողմից առաջադրված և ընդունած օրենքը, որը նախատեսում էր ամսեկան 1 մլն եվրո եկամուտ ունեցող անձանց վճարել եկամտի 75%-ը, այնուամենայնիվ նախագահ Օլանդը խոստացել է առաջ մղել ծրագիրը:
Ռուսաստանի 1-ին հեռուստաընկերությանը ուղարկած և լրագրողնորին ուղղված իր նամակում նա գրել է,- «Այո, ես անձնագիր ստանալու համար հայց եմ ներկայացրել, և ուրախ եմ, որ այն ընդունվել է: Ես սիրում են ձեր երկիր Ռուսաստանը, ձեր ժողովրդին, պատմությունը և գրողներին »:
Ֆրանսիական իր անձնագրից հրաժարվելու համար, նրան պետք էր հայց ներկայացնել այլ երկիր՝ քաղաքացիություն ստանալու համար: Այժմ ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելու բոլոր պահանջները բավարարված են:

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply